Լրահոս
Միջազգային
13:45
20.05.23
102

«Գունավոր հեղափոխության» փորձ՝ Սերբիայում

Զանգվածային ցույցեր են Բելգրադում: «Սերբիան ընդդեմ բռնության» կարգախոսով հակակառավարական բողոքի ակցիան ուրբաթ տասնյակ հազարավոր մարդկանց է հավաքել Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ: Քաղաքացիները պահանջել են նախագահ Վուչիչի, նրա կառավարության հրաժարականը: Ցուցարաները նաև ուզում են, որ Սերբիայում փակվեն որոշ իշխանամետ լրատվամիջոցներ, որոնք, նրանց կարծիքով, քարոզում են ատելություն և բռնություն: