Լրահոս
Հասարակական
09:53
25.04.22
752

Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կտրում էին Արցախի ՊԲ-ի սպանված զինվորների մարմինների մասերը․ Թաթոյան

Img default alt hy

Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարարի կողմից Ուրուգվայում խաղաղ ակցիա անող հայերին ահաբեկչական Գորշ գայլերի նշանը ցույց տալով ցինիկաբար «ողջունելն» ապացուցում է թուրքական ցեղասպան քաղաքականության գոյությունը հայերի նկատմամբ մինչ օրս, գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Դա ահաբեկչական նեոֆաշիստական ծայրահեղական կազմակերպության հանցավոր արարքնեի ցինիկ խրախուսում էր:

Գորշ գայլերը գործում են նաև Ադրբեջանում և գտնվում են ադրբեջանական իշխանությունների հովանավորության ներքո:

Գորշ գայլերն էին, որ 2016թ. ապրիլյան պատերազմի ժամանակ կատարում էին դաժանություններ, կտրում Արցախի պաշտպանության բանակի սպանված զինվորների մարմինների մասերը: Նրանք նույն դաժանություններն առավել ինտենսիվությամբ կատարում էին նաև 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ:

Ակնհայտ է, որ թուրքական (նույնությամբ` ադրբեջանական) իշխանությունների համար Հայաստանի հետ խաղաղության քարոզն արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ է:

Չի´ կարելի թուլացնել զգոնությունը:

Իրականում, և´ էթնիկ, և´ կրոնական հիմքերով ատելությունը, ցեղասպան քաղաքականությունը հայերի նկատմամբ չի նվազել. նրանց իրական մտադրությունները բոլորովին այլ են»: