Լրահոս
Իրավական
17:30
25.10.24
140

Գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով

Img default alt hy

2023թ. 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է գողության 4705 դեպք։ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրվել է գողության 4319 դեպք, հայտնում են ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։

Ընդհանուր առմամբ գողության դեպքերը նվազել են 8,2 տոկոսով:

Ըստ այդմ՝ 5,5 տոկոսով նվազել են նաև բնակարանային գողությունները։