Լրահոս
Սպորտ
17:00
29.05.22
252

Գնում ենք դեպի Եվրոպայի առաջնության ոսկի. Ռաֆայել Հովհաննիսյան

Img default alt hy

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ ՌաֆայելՀովհաննիսյանը Երևանում ընթացող  բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչից մեծ սպասելիքներ ունի:

«Գերազանց մենամարտ եմ անցկացրել: Շատ լավ էի պատրաստվել: Նախորդ մենամարտից հետո հասցրել էի վերականգնվել: Փորձում ենք ավելին անել և գնում ենք դեպի ոսկի» - «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում  ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայաստանի հավաքականի անդամ Ռաֆայել Հովհաննիսյանը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում է: Նա առավելության հասավ Լեհաստանի ներկայացուցիչ Թոմաս Նիեձվեցկու նկատմամբ։ Հովհաննիսյանը հաղթել է Նիձվիցկուն 5:0 հաշվով:

Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչները կմրցեն երեկոյան մրցահերթում: 57 կգ քաշային Արթուր Բազեյանի հակառակորդը բուլղար Խավիեր Իբանիես Դիաս: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի մրցակիցը Հունգարիայից Ռիչարդ Կովաչն է: Եվ 92 կգ քաշում Նարեկ Մանասյանը կփորձի հաղթել Իսպանիայից Էմանուել Ռեյես Պլան: