Լրահոս
Աշխարհ
19:00
07.11.22
153

«Գների պայթյունը կանգնեցրե՛ք». բազմահազարանոց ցույցեր են Գերմանիայում

Էներգետիկ  ճգնաժամի մեջ հայտնված Գերմանիայում բազմահազարանոց ցույցեր են: «Կանգնեցրե՛ք գների պայթյունը», «Դադարեցրե՛ք սխալ էներգետիկ քաղաքականությունը». քաղաքացիները կոչ են արել իշխանություններին ձմռան շեմին կարգավորել իրավիճակը: 

Գերմանիան Եվրամիության մյուս երկրների հետ պայքարում է էներգակիրների գների աճի դեմ՝ Մոսկվայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների և ռուսական վառելիքի ներմուծման արգելքի  քաղաքականության ֆոնին: