Լրահոս
Հայաստան
17:05
25.02.22
181

Գնել Սանոսյանին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը

Img default alt hy

Աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադիրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Դիլիջանի և Իջևանի համայնքապետերի ուղեկցությամբ շրջայց է կատարել Դիլիջան համայնքում։ 

Նախարարը նախ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Բազմաբնակարան շենքերի վերանորոգում և էներգաարդյունավետ արդիականացում» ծրագրի շրջանակներում շենքերի ջերմաարդիականացման գործընթացին, ապա նախարարին է ներկայացվել Դիլիջան համայնքի Մյասնիկյան փողոցի 2200 մետր ասֆալտապատման ծրագիրը։

Մարզպետն ու համայնքի ղեկավարը նախարարին են ներկայացրել նաև Դիլիջան համայնքի ճանապարհների հենապատերի խնդիրը, քննարկվել է դրանց ամրացման հնարավոր տարբերակները։

Նախարարը կանգառ է կատարել նաև Թեղուտ գյուղին հարակից վերանորոգման ենթակա կամրջի մոտ, ծանոթացել կամրջի վերանորոգման ծրագրին։