Լրահոս
Հասարակական
13:11
26.05.25
181

Գնացքի տակ է ընկել արցախցի 14-ամյա տղան. նախաձեռնվել է քրեական վարույթ

 

Ողբերգական պատահար, որ տեղի է ունեցել կիրակի Երևան-Գյումրի երկաթգծում: Կեսօրից հետո 14-ամյա պատանին ընկել էր գնացքի տակ Էջմիածին–Մասիս հատվածում: Երեխան մահացել է: Հայտնի է, որ 14-ամյա Մհերը Արցախից էր, որոշ աղբյուրներում նշվում է, որ երեխան ականջակալներով է եղել և չի լսել սլացող գնացքի ազդանշանները: Հարավկովասյան երկաթուղին, այսօր հայտարարել է, որ «մեքենավարը անմիջապես կիրառել է արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել»։