Լրահոս
Իրավական
16:25
27.05.22
272

Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել

Img default alt hy

ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Նա մեղադրվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, ծայրահեղ անպարկեշտ եղանակով նրա արժանապատվությունը վիրավորելու և անձի վերաբերյալ ծանր վիրավորանք պարունակող նյութ տարածելու համար։

Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։