Լրահոս
Զինված ուժեր
18:53
23.02.22
209

Գերությունից վերադարձած զինվորը տեղափոխվել է զորամաս

Img default alt hy

25 օր առաջ գերությունից վերադարձած զինծառայողը, որը բազում ֆիզիկական և հոգեբանական խնդիրներ ունի, տեղափոխվել է զորամաս` զինծառայությունը շարունակելու, գրում է «hraparak.am»-ը։

Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ գերությունից վերադարձած երիտասարդի հարազատներն այս որոշումից վրդովված են, սակայն ոչինչ անել չեն կարողացել: Դիմել են ՊՆ, այնտեղից ստացել են բավականին կտրուկ և մերժողական պատասխան:

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «hraparak.am»-ի հետ զրույցում նշել է, որ նման ձևով չի կարելի վարվել գերությունից վերադարձած զինծառայողի հետ: 

Ըստ նրա` սա մարդու իրավունքների ոտնահարում է: 

«Մարդը, որն անցնում է բազում տանջանքների միջով պետք է նախ վերականգնման փուլ անցնի, մարդու հոգեբանական, առողջական վիճակը հաշվի չառնելն անխոս մարդու իրավունքների ոտնահարում է»,- նշել է իրավապաշտպանը: