Լրահոս
Միջազգային
16:07
03.11.22
132

Գերմանիայի կանցլերն այցով կժամանի Չինաստան

Img default alt hy

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը տնտեսական պատվիրակության ուղեկցությամբ ուղևորություն կկատարի Չինաստան՝ աշխարհում ավելի ու ավելի բարդ քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում՝ երկկողմ համագործակցության լայն օրակարգի քննարկման և կարևորագույն միջազգային հարցերի շուրջ դիրքորոշումների համակարգման համար:

Այդ այցը, ինչպես հայտնել են երկու կողմերը, կկայանա նոյեմբերի 4-ին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Սպասվում Է, որ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի և Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ Շոլցի հանդիպան ընթացքում կարծարածվեն այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ուկրաինական ճգնաժամը և Թայվանի հարցը: Գերմանիայի կառավարության ղեկավարը Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ կհանդիպի կանցլերի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ: Դեռ ավելին, նա կդառնա եվրոպացի առաջին ղեկարարը, որը պետական այց կկատարի հանրապետություն համավարակն սկսվելուց հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: