Լրահոս
Տնտեսական
16:30
17.01.23
61

Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

Img default alt hy

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Գերմանիայում հանդիպել են Գերմանիայի հյուրանոցների ասոցիացիայի (IHA) գործադիր տնօրեն Մարկ Լյութեին:

Հանդիպման ընթացքում Մարկ Լյութեն նշել է, որ արդեն ծանոթ է Հայաստանի հյուրանոցային ասոցիացիայի գործունեությանը և հույս հայտնել, որ երկու երկրների ասոցիացիաները համագործակցության եզրեր կգտնեն:

Նախարար Վահան Քերոբյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ձեռքբերումներն ու նախատեսվող ծրագրերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Գերմանիայի հյուրանոցային ասոցիացիայի ներկայացուցիչների այցը Հայաստան: