Լրահոս
Միջազգային
22:14
16.11.22
135

Գերմանիան պատրաստ է Լեհաստանին օգնել օդային տարածությունը պարեկելու գործում

Img default alt hy

Գերմանիայի զինվորականները Լեհաստանում՝ Ուկրաինայի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո կարող են Վարշավային օգնություն ցուցաբերել երկրի օդային տարածությունը պարեկելու ժամանակ, հայտնել Է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Քրիստիան Տիլը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Որպես Լեհաստանում տեղի ունեցած միջադեպի անհապաղ պատասխան՝ մենք կառաջարկենք ուժեղացնել լեհական օդային տարածության պահպանությունը գերմանական Eurofighter կործանիչներով պարեկում իրականացնելու միջոցով», - ասել է Տիլը:

Նա շեշտել է, որ Լեհաստանի ցանկության դեպքում ,պարեկումը կարող Է սկսվել արդեն վաղը»: Հիշեցնենք՝ Լեհաստանում՝ Ուկրաինայի սահմանից 6.4 կմ հեռավորության վրա գտնվող Պշևոդուվ գյուղում հրթիռ է ընկել, որի հետևանքով 2 մարդ է մահացել:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի իշխանությունները հստակ տվյալներ չունեն այն մասին, թե ով է արձակել հրթիռը: Մոսկվան հերքել է իր առնչությունը միջադեպին: ՌԴ ռազմական գերատեսչությունը նշում է, որ Ուկրաինա-Լեհաստան պետական սահմանի մոտ ռուսական միջոցները որևէ թիրախի չեն հարվածել: