Լրահոս
Իրավական
12:42
06.09.24
249

Գերեզմանների մոտ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։

Ինչպես Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արթուր Կոծինյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։