Լրահոս
Հասարակական
14:15
13.02.25
181

Գեղարքունիքում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Mercedes»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «Mercedes» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին, իսկ վիրավորներից մեկը անցորդ է: