Լրահոս
Հայաստան
19:25
02.02.22
150

Գեղարքունիքի բուժհաստատություններում այս տարվա հունվարին ծնվել է 112 երեխա

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի բուժհաստություններում 2022 թվականի հունվար ամսին լույս աշխարհ են եկել 112 երեխա՝ 58 տղա եւ 54 աղջիկ։

«Արմենպրես»-ին Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացրել են, որ 43 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 23 երեխա՝ Գավառի, 22 երեխա՝ Սևանի բժշկական կենտրոններում, 17 երեխա՝ Վարդենիսի հիվանդանոցում, 7 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։  

2021 թվականի նույն ժամանակահատվածում Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 172 երեխա։