Լրահոս
Իրավական
15:33
13.01.21
103

Գեղամ Գևորգյանը կբողոքարկի իր լիազորությունները դադարեցնելու դատարանի որոշումը

Img default alt hy

Գեղամ Գևորգյանը որոշել է բողոքարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով դադարեցվել էին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնում իր լիազորությունները: Գևորգյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում: «Բողոքարկելու եմ»,- նշել է Գևորգյանը:

Հարցին, թե երբ է պատրաստվում բողոքարկել որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանել է` երբ ուզի։

Հիշեցնենք, որ դատարանը Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի լիազորությունները դադարեցնելու որոշում էր կայացրել 2020թ. դեկտեմբերի 17-ին, և այն կարող է բողոքարկվել ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում:

Գեղամ Գևորգյանի դեմ հայցադիմում էր ներկայացրել համալսարանի Հանրային կապերի ծառայության գլխավոր մասնագետ Կարեն Հեքիմյանը՝ նշելով, որ Գևորգյանը մինչև ռեկտորի պաշտոնակատար դառնալը հանդիսանում էր «Էվոկա» բանկի խորհրդի նախագահի տեղակալ, իսկ «Հիմնադրամների մասին» օրենքով չի թույլատրվում ռեկտորի պաշտոնի զուգակցումն այլ վճարովի աշխատանքի հետ: