Լրահոս
Միջազգային
13:30
18.10.22
103

Գազի գինը Եվրոպայում նվազել է

Img default alt hy

Այսօրվա Եվրոպայում գազի գինը սակարկությունների ընթացքում հունիսի 15-ից ի վեր առաջին անգամ հազար խորանարդ մետրի դիմաց նվազել Է գրեթե մինչև 1200 դոլար: Այդ մասին վկայում են լոնդոնյան ICE սակարանի տվյալները:

TTF հաբի նոյեմբերյան ֆյուչերսի արժեքը Նիդեռլանդներում նվազել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչև 1202 դոլար: Գազի արժեքի ընդհանուր նվազումն օրվա սկզբից կազմում է 7 տոկոսից ավելի:

Գների նվազումը տեղի Է ունենում ԵՄ-ում գազի պաշարների՝ առավելագույնին մոտենալու, տարածաշրջանում հաստատված համեմատաբար տաք եղանակի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: