Լրահոս
Հասարակական
16:00
09.02.25
283

Գազազած կենդանիները սարսափ են տարածում Գյումրիում. ե՞րբ կկառուցվի փողոցային շների ապաստարանը

Թափառող շները պատուհաս են դարձել գյումրեցիների համար: Գիշեր-ցերեկ փողոց միայնակ դուրս գալ քչերն են համարձակվում: Գրեթե ամեն ամիս մարդկանց վրա շների հարձակման դեպքեր են լինում: Նախկինում հարցը փորձում էին լուծել ստերջացման միջոցով, բայց կենդանասերների պահանջով՝ այդ ծրագիրը չեղարկվեց: 

Գյումրիի հին խնդրին նոր քաղաքապետը ծանոթ է: Թափառող շների համար ապաստարան կառուցելու խնդրանքով կառավարություն են դիմել: