Լրահոս
Աշխարհ
15:00
18.11.22
93

Գազայի հատվածում բռնկված հրդեհը 21 մարդու կյանք է խլել

Img default alt hy

Առնվազն 21 մարդ Է զոհվել և ևս մի քանիսը վիրավորվել Գազայի հատվածի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին տեղեկանալով Reuters գործակալությունից:

Ըստ Պաղեստինի առողջապահության և արտակարգ իրավիճակների մարմինների ներկայացուցիչների՝ շենքի բնակիչները հավաքված են եղել երեկույթի: Հրշեջներին ավելի քան մեկ ժամ Է պահանջվել ուժգին հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար: Կրակը տարածվել է փախստականների ճամբարում գտնվող չորսհարկանի բնակելի տան վերին հարկում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքում:

Գազայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել Է, որ այդ վայրում պահվում էր մեծ քանակությամբ բենզին, ինչն Էլ սաստկացրել Է հրդեհը: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը պատահարն անվանել է ազգային ողբերգություն և նշել, որ սգո օր կհայտարարվի: Իսկ Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի գլխավոր քարտուղար Հուսեյն Ալ Շեյխը հայտարարել Է, որ Պաղեստինի վարչակազմն Իսրայելին կոչ Է արել բացել Էրեզ հսկիչ անցակետը ծանր հիվանդներին տեղափոխելու համար, եթե անկլավից դուրս նրանց բուժելու անհրաժեշտություն առաջանա:

Ջաբալիան Գազայում գտնվող ութ ճամբարներից մեկն Է, որտեղ բնակվում Է 2,3 միլիոն մարդ. այն աշխարհի ամենախիտ բնակեցված շրջաններից մեկն Է: