Լրահոս
Հասարակական
13:38
14.11.22
187

Գայի պողոտայում բախվել են Range Rover-ն ու Mercedes-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Ապրես Վարդապետյանի վարած Mercedes մակնիշի և 38-ամյա Մուշեղ Առաքելյանի վարած Range Rover մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Mercedes-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ 51-ամյա Արթուրիկ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հեթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Mercedes-ի վարորդն ունեցել է խմածության ամենաբարձր աստիճան։