Լրահոս
Հասարակական
14:44
20.10.22
103

Գավառում երեկ վրաերթի ենթարկված ճանապարհաշինարարներից մեկը մահացել է, մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բժշկական կենտրոնի դիմացի ճանապարհին, որտեղ արդեն մի քանի ամիս է ընթանում են նաև ճանապարհաշինական աշխատանքներ, hոկտեմբերի 19-ի ժամը 19:00-ի սահմաններում ողբերգական դեպք է գրանցվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գավառի ՃՇՇ»-ի գլխավոր ինժեներ Բաղդասար Նազեյանը, նորակառույց ճանապարհի դիտահորի դուրս ընկած կափարիչը տեղադրելիս «Լեքսիուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի են ենթարկվել ճանապարհաշինական ընկերության բանվորներ, Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի բնակիչներ Գոռ Պետրոսյանը և Խաչիկ Կնյազյանը։ Վրաերթի հետևանքով Գոռ Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ Խաչիկ Կնյազյանը ծանր վնասվածքներով տեղափոխվել է մայրաքաղաքի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդենացման բաժանմունք, որտեղ այժմ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։

Գոռ Պետրոսյանը 34 տարեկան էր, երկու անչափահաս երեխաների հայր։