Լրահոս
Հասարակական
22:49
19.10.22
103

«Գավառ» բժշկական կենտրոնի դիմաց, 59-ամյա վարորդը Lexus-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաներում «Գավառ» ԲԿ-ից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի հետևանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 18։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Արտաշես Խաչատրյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ Գավառի բժշկական կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Խաչիկ Կնյազյանին, ինչի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ՝ արդեն մահացած վիճակում։

Վարորդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից նրան ոստիկանները ներկայացրել են Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։