Լրահոս
Սպորտ
22:42
14.04.25
328

Գառնիկ Չոլակյանը ՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Img default alt hy

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի առաջնությունու բրոնզե մեդալ է նվաճել՝   երկամարտի 275 կգ արդյունքով (124+151 կգ):

Ավելի վաղ՝ պոկում վարժությունում Չոլակյանը հաջող է իրացրել միայն մեկ մոտեցում, գլխավերևում պահել 124 կգ կշռող ծանրաձողն ու արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Չոլակյանը դարձյալ մեկ հաջող մոտեցմամբ ցույց է տվել 151 կգ արդյունք և զբաղեցրել 4-րդ տեղը: