Լրահոս
Տեսանյութեր
17:15
24.08.22
229

Գալակտիկա» առևտրի կենտրոնում գնդակոծությունից հետո հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Դոնեցկի«Գալակտիկա» առևտրի կենտրոնում գնդակոծությունից հետո հրդեհ է բռնկվել, սակայն տուժածներ չկան։ «Auroranews.am»-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։

Ավելի վաղ, Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել էր «Գալակտիկա» առևտրի կենտրոնի ուղղությամբ ուկրաինական արկի ընկնելու մասին։

Ուկրաինայի զինված կազմավորումները հարված են հասցրել «Գալակտիկա» առևտրի կենտրոնին, որը գտնվում է Դոնեցկի Կիրովի շրջանում: Վնասվել են շենքի ճակատն ու տանիքը, հրդեհը բռնկվել է շինանյութերի հատվածում։ Իրականացվել է առևտրի կենտրոնի անձնակազմի տարհանում։