Լրահոս
Աշխարհ
18:40
18.11.22
96

Ֆրանսիայից հրահանգիչները վերապատրաստել են վրացի փրկարարների

Img default alt hy

Վրաստանի ներքին գործերի նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վրացի փրկարարները Գուդաուրիում լեռնափրկարարական վարժանքներ են անցել: «Արմենպրես»-ն այդ մասին տեղեկանում է Sputnik ռադիոկայանի վրացական ծառայությունից:

Վարժանքն անցկացվել Է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան և Շամոնիի լեռնադահուկային ազգային կենտրոնի փորձագետների աջակցությամբ:

Մեկ շաբաթ տևող վարժանքների շրջանակներում տասնհինգ փրկարարներ անցել են տեսական ու գործնական ուսուցում:

Ուսուցման գլխավոր նպատակը եղել Է լեռնափրկարարական աշխատանքների մշակումն ու կատարելագործումը: Վարժանքների ավարտվելուց հետո նախագծի մասնակիցներն ստացել են համապատասխան հավաստագրեր: