Լրահոս
Միջազգային
21:32
15.10.22
101

Ֆրանսիայի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ

Img default alt hy

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան ցավակցություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ Բարտին նահանգի ածխահանքում տեղի ունեցած վթարի հետևանքով տասնյակ մարդկանց մահվան կապակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Իմ խորին ցավակցությունները թուրք ժողովրդին՝ Բարտինի հանքավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ»,- գրել է Քոլոննան իր Twitter-ում։ Նա աջակցության խոսքեր է հղել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուին։
Ածխահանքում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ի երեկոյան: Զոհերի թիվը հասել է 41-ի։