Լրահոս
Քաղաքական
22:06
17.03.25
203

Ֆրանսիան չի մոռանում Հայոց ցեղասպանությունը և լսում է Հայաստանի ընդդիմությանը

 

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն Ույիգը Ծիծեռնակաբերդում հույս է հայտնել, որ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը և Բաքվի բանտից ազատ կարձակվեն հայ պատանդները: Նրա համոզմամբ՝ Եվրամիությունը կարող է քաղաքական ճնշումներ գործադրել այդ նպատակին հասնելու համար: Ֆրանսիացի օրենսդիրը նաև վերահաստատել է Ֆրանսիայի հավատարմությունը՝ ցեղասպանությունների դեմ պայքարին: