Լրահոս
Աշխարհ
22:23
23.04.25
251

Ֆրանցիսկոս պապը կհուղարկավորվի Վատիկանի սահմաններից դուրս. հայտնի են պապական գահի հավակնորդները

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մարմինը այսօր առավոտյան տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որտեղ կպահվի մինչև ապրիլի 26-ի հուղարկավորության արարողությունը։ Սգո երթը, որ տևել է մոտ 40 րոպե, անցել է Սուրբ Պետրոսի հրապարակով՝ հավատացյալների ներկայությամբ, որոնք սպասում էին հարգանքի տուրք մատուցելու՝ Սրբազան քահանայապետին։ Հռոմի Ֆրանցիսկոս պապին հավանական փոխարինողի 9 անուն է շրջանառվում: