Լրահոս
Սպորտ
17:20
28.04.22
290

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը

Img default alt hy

Ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան հերքել է իր մահվան մասին լուրերը։

Այսօր իտալացի լրագրող Տանկրեդի Պալմիերին հայտնել էր, որ 54-ամյա Ռայոլան մահացել է երկարատև հիվանդությունից հետո։

«Եթե որևէ մեկին հետաքրքրում է, ահա իմ ներկայիս առողջական վիճակը. 4 ամսվա ընթացքում երկրորդ անգամ ցնցված եմ, որ ինձ սպանել են: Այնուամենայնիվ, թվում է, որ կարող եմ հարություն առնել»,- ավելի ուշ Twitter-ում գրել է Ռայոլան։

Ռայոլայի օգնականի փոխանցմամբ՝ գործակալը շատ վատ վիճակում է, բայց չի մահացել: