Լրահոս
Հասարակական
18:14
24.02.22
210

«Flyone Armenia»-ն սկսում է Երևան-Մոսկվա-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները

Img default alt hy

Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ավիացիոն իշխանությունների թուլտվությամբ` «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մարտի 1-ից սկսում է Երևան - Մոսկվա - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:

Երևան - Մոսկվա - Երևան երթուղով առաջին չվերթը դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան կիրականացվի մարտի 1-ին։

Այնուհետև շաբաթական կկայանա երկու չվերթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Չվերթները կիրականացվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։