Լրահոս
Հասարակական
13:48
03.01.23
194

Fly Arna-ն մեկնարկում է թռիչքները դեպի Մոսկվայի «Շերեմետյևո» օդանավակայան

Img default alt hy

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթների մեկնարկի մասին: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի: