Լրահոս
Հասարակական
12:35
13.04.25
331

Ֆինանսական խարդախության զոհերը. ինչպե՞ս խուսափել անցանկալի վարկերից

 

«Հետք»-ը ֆինանսական խարդախությունների ապշեցնող թվեր է հրապարակել: Լրատվամիջոցին Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Հայաստանում կիբերհանցագործությունների թիվը կտրուկ աճել է: Եթե 2015 -ին կիբերհանցագործության 60 դեպք է արձանագրվել, ապա 2024-ին՝ 812: Մեծ մասը համակարգչային հափշտակության դեպքեր են: Հայտնի չէ, թե դրանցից քանիսն են վարկային զեղծարարություններ: Հայտնի է, որ, ըստ Կենտրոնական բանկի, այդպիսի զեղծարարությունները վարկերի մոտ 0.1%-ն են: