Լրահոս
Սպորտ
23:45
17.12.24
376

ՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ Վինիսիուսը

Img default alt hy

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացավ ՖԻՖԱ-ի The Best մրցանաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց ֆուտբոլի տարվա լավագույն գոլի Պուշկուշի մրցանակին արժանացավ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գարնաչոն՝ «Էվերթոն»-ի դարպասն ուղարկած գնդակի համար։ 

Կանանց ֆուտբոլում լավագույն դարպասապահն ԱՄՆ ընտրանու և «Չիկագո Ռեդ»-ի անդամ Ալիսա Նիհերն է։ 

Կանանց լավագույն մազիչը ԱՄՆ ազգային թիմի գլխավոր մասնագետ Էմմա Հեյզն է, ով տարվա մեկնարկին աշխատում էր Լոնդոնի «Չելսի»-ում: 

ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին, որը կրում է բրազիլական կանանց ֆուտբոլի լեգենդ Մարթայի անունը, արժանացավ հենց Մարթան: 

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն կին ֆուտբոլիստը Իսպանիայի և կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին է: 

ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակը ստացավ Տիագո Մայան (բրազիլական «Ինտերնացիոնալ»): Երկրպագուների մրցանակն այս տարի ստացավ Գուիլերմե Գանդրա Մուրան: 

Տղամարդկանց տարվա լավագույն դարպասապահը Արգենտինայի ազգային թիմի և «Աստոն Վիլլա»-ի խաղացող Էմիլիանո Մարտինեսն է: 

Տարվա խորհրդանշական թիմում ընդգրկվել են` Էմիլիանո Մարտինեսը, Դանիել Կարվախալը, Անտոնիո Ռուդիգերը, Ռուբեն Դիաշը, Ուիլյամ Սալիբան, Ջուդ Բելինգեմը, Ռոդրին, Տոնի Կրոսը, Լամին Յամալը, Էրլինգ Հալանդը, Վինիսիուս Ժունիորը: 

2024 թվականի լավագույն մարզիչը «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին է: 

ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստը Բրազիլիայի ազգային թիմի և «Ռեալ»-ի հարձակվող Վինիսիուսն Ժունիորն է: