Լրահոս
Հասարակական
22:10
26.01.26
214

ԵԽԽՎ-ն մտահոգ է Նիկոլ Փաշինյանի ու կաթողիկոսի միջև լարվածությամբ

Img default alt hy

Ստրասբուրգում այսօր ընդունվել է ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանումով բանաձև, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնում վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու ղեկավարի միջև լարվածության, ինչպես նաև այն հաղորդագրությունների առնչությամբ, որոնք վերաբերում են «եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու դավադրություններին»։

Ադրբեջանին վերաբերող հատվածում վեհաժողովը մտահոգություն է հայտնել ոչ միայն երկրում մարդու իրավունքների իրավիճակի վատթարացման առնչությամբ, այլև անդրադարձել է Ադրբեջանում պահվող 23 հայ ձերբակալված անձանց խնդրին և կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայերին։