Լրահոս
Միջազգային
22:16
25.02.22
160

Եվս մեկ միջազգային կառույց խզեց կապը Ռուսաստանի հետ

Img default alt hy

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք դադարեցվել էին 2014 թվականից, վերջնականապես դադարեցվել են։ Այս մասին ասվում է ՏՀԶԿ-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Կազմակերպությունն այս որոշման պատճառ է անվանել «Ռուսաստանի լայնածավալ ագրեսիան Ուկրաինայի դեմ»։

ՏՀԶԿ-ն խոստացել է այլ քայլեր ձեռնարկել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու համար։ Մասնավորապես, կազմակերպության մոսկովյան գրասենյակը կփակվի, Ռուսաստանն այլևս ՏՀԶԿ նախարարների հանդիպումների հրավերներ չի ստանա։