Լրահոս
Միջազգային
11:26
25.02.22
207

Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք չի ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ. Ֆրանսիայի պաշտպանության նախարար

Img default alt hy

Եվրոպայում և ԱՄՆ-ում ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ցանկություն չունի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին։

«Ոչ մի եվրոպական երկրում և ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմել Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, այս սարսափելի ներխուժմանը որքան հնարավոր է շուտ վերջ տալն է»,- ասել է Փարլին RTL ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայի արևելքում շուտափույթ հրադադարի հասնելն է։