Լրահոս
Քաղաքական
17:33
30.12.22
72

Եվրոպական մոնիթորինգ՝ հայ-ադրբեջանական սահմանին. ՀՀ իշխանության քաղաքական նախասիրությունը

Արդեն տասն օր է՝ եվրոպացի դիտորդներն ավարտել են մոնիտորինգը Հայաստանի սահմանին ու դեռ հայտնի չէ՝ Եվրամիության առաքելությունը նորից կգա՞ Հայաստան, թե՞ ոչ: 

«Հայլուր»-ի՝ 18 օր առաջ ուղարկած հարցմանը Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է, որ երկարաժամկետ նոր առաքելության գալու համար նախապատրաստական աշխատանքներ է անում անցումային խումբը: Ադրբեջանական սադրանքները կկարողանա՞ զսպել նոր խումբը, հայտնի չէ: