Լրահոս
Միջազգային
21:40
18.10.22
134

Եվրախորհրդարանը կոչ է արել մինչև տարեվերջ Շենգենյան գոտի ընդունել Ռումինիային և Բուլղարիային

Img default alt hy

Եվրախորհրդարանը ԵՄ երկրներին կոչ է արել արագացնել Ռումինիան և Բուլղարիան Շենգենյան գոտում ընդունելու գործընթացը և այն ավարտել մինչև տարեվերջ:

Աս մասին ասվում է հոկտեմբերի 18-ին հաստատված Եվրախորհրդարանի բանաձևում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եվրամիության խորհուրդը պետք է հաստատի Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենյան գոտուն ինտեգրվելու մասին որոշումը մինչև 2022 թվականի վերջ: Դա վերջ կդնի ներքին սահմանային ստուգումներին 2023 թվականի սկզբից»,- ասվում է փաստաթղթում։

Սահմանային հսկողության պահպանումը, ըստ եվրոպացի խորհրդարանականների, խտրականություն է ԵՄ այս երկրների քաղաքացիների նկատմամբ, դժվարացնում է աշխատողների տեղաշարժը ԵՄ այլ երկրներում, ինչպես նաև ապրանքների և ծառայությունների փոխանակումը ընդհանուր շուկայում: