Լրահոս
Աշխարհ
11:38
30.05.22
302

«Եվրատեսիլի» հաղթող ուկրաինական խումբը վաճառել է իր մրցանակը 900 հազար դոլարով

Img default alt hy

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում առաջին տեղը զբաղեցրած ուկրաինական Kalush Orchestra երաժշտական խումբը բարեգործական աճուրդում վաճառել է իր մրցանակը՝ բյուրեղյա խոսափող։ «Panorama.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին թիմի ներկայացուցիչները հայտնել են սոցիալական ցանցերում։

Լոտը վաճառվել է  900 հազար դոլարով։ Գնորդը եղել է WhiteBit կրիպտոարժույթի բորսան։

«Մենք երախտապարտ ենք ձեզանից յուրաքանչյուրին, ով գումար է նվիրաբերել այս աճուրդում, և հատկապես շնորհակալ ենք WhiteBit-ի թիմին, որը գնեց գավաթը $900,000-ով և այսուհետ դառնում է մեր գավաթի հեղինակային իրավունքի տերը», - ասվում է խմբի հայտարարության մեջ:

Աճուրդի կազմակերպիչների խոսքով, մրցանակի վաճառքից ստացված գումարը կուղղվի ուկրաինական բանակի համար PD-2 անօդաչու սարքերի ձեռքբերմանը։