Լրահոս
Քաղաքական
23:45
10.04.25
340

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի Հայաստան

Img default alt hy

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքէջից։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ պատգամավոր Մարիա Կարապետյանը կստանձնի պատվիրակության ընդունման պաշտոնական գործընթացը։ 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը հանդիսանում է ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցության հարթակ, որտեղ կարևոր է անդամ երկրների խորհրդարանների միջև երկխոսության ամրապնդումը։