Լրահոս
Միջազգային
21:46
23.03.22
165

Եվրամիությունը ոչ մի կերպ չի փորձում ազդել Կիևի վրա, որպեսզի նրանց ազգայնականները կենդանի վահան չդարձնեն քաղաքացիական անձանց․ Մարիա Զախարովա

Img default alt hy

Մոսվան ու Կիևը երկու անգամ գերիների փոխանակում են իրականացրել, բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը ամեն օր հումանիտար միջանցք է բացում Ուկրաինայի խաղաղ բնակիչների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ՌԴ պաշտպանության նախարարությունը ամեն օր հումանիտար միջանցքներ է բացում և կազմակերպում է խաղաղ բնակիչների տարհանում՝ բնակավայրերից։

Բացի այդ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկու անգամ գերիների փոխանակում է տեղի ունեցել։

Իսկ Եվրամիությունը ոչ մի կերպ չի փորձում ազդել Կիևի վրա, որպեսզի նրանց ազգայնականները կենդանի վահան չդարձնեն քաղաքացիական անձանց և չագելափակեն նրանց շարժը դեպի Ռուսաստան»,- ասել է Զախարովան։