Լրահոս
Քաղաքական
13:10
17.10.22
267

Եվրամիությունը համաձայնեց 40 դիտորդ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման

Այսօր Եվրոպայի Խորհուրդը որոշում է կայացրել 40 դիտորդներ ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման ' տարածաշրջանում իրավիճակի  մոնիթորինգի, վերլուծության և հաշվետվության նպատակով: Այս մասին ասվում է ԵԽ կայքում։

Նշվում  է, որ այս որոշումը հաջորդել է հոկտեմբերի 6-ին նախագահ Ալիևի, վարչապետ Փաշինյանի, նախագահ Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի միջև քառակողմ հանդիպմանը և ուղղված է խաղաղության և անվտանգության վերականգնմանն աջակցելուն:

ԵՄ դիտորդական առաքելության արագ տեղակայումն ապահովելու համար որոշվել է, որ մոնիթորինգի փորձագետները ժամանակավորապես կուղարկվեն Վրաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կազմից: Առաքելությունը ժամանակավոր բնույթ է կրելու և սկզբունքորեն երկու ամսից ավելի չի տևի: