Լրահոս
Քաղաքական
14:52
29.12.22
121

Եվրամիության նոր, ավելի երկարաժամկետ առաքելություն կարող է տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին

Հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում Եվրամիության նոր ավելի երկարաժամկետ առաքելություն տեղակայելու համար Բրյուսելը աշխատանքային խումբ է ձևավորել, որը պետք է նոր առաքելության ժամանումից առաջ նախապատրաստական աշխատանքներ կատարի: Սա ենք հասկանում Հայաստանի արտգործնախարարության պատասխանից «Հայլուրի» գրավոր հարցմանը: Պատասխանում մեր արտգործնախարարությունը նշել է, որ հոկտեմբերին Հայաստան եկած Եվրամիության դիտորդները դեկտեմբերի 19-ին ավարտել են իրենց առաքելությունը: