Լրահոս
Հայաստան
17:39
02.04.21
57

Եթե մասնակցենք ընտրություններին, դա պետք է լինի այս չարիքի կառավարությանը հեռացնելու ծրագիր. Սաղաթելյան

Img default alt hy

«Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որևէ բան չի փոխվել, մենք մեր առաջիկա պայքարի փուլերի մասին խոսել ենք: Եթե մենք մասնակցենք ընտրություններին, դա չենք դիտարկելու իբրև սովորական և ստանդարտ ընտրություն, դա պետք է լինի այս չարիքի կառավարությանը հեռացնելու ծրագիր՝ ընտրության միջոցով:

Այս պահին շուտ է ընտրության մասին խոսելը, մինչև ընտրությունները մենք ունենք ծրագիր, որի մասին կասենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: