Լրահոս
Քաղաքական
10:37
14.04.25
367

Եթե կարելի է գերության մեջ նամակներ գրել՝ մյուս գերիները ինչո՞ւ չեն օգտվում նման հնարավորությունից․ փորձագետ

Img default alt hy

Հանրային կառավարման մասնագետ և քաղաքականության փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եվ ոչ ոք հարց չի տա. Եթե թշնամու ձեռքում՝ գերության մեջ, հնարավոր է պարբերաբար բարոյախրատական և մոտիվացիոն նամակներ գրել և ձայնային հաղորդումներ ուղարկել, հապա մնացյալ երկու տասնյակ և ավել գերիները ինչու չեն օգտվում նման հնարավորությունից:

Եվ սա այն թշնամին է, որ հայ ազգի և հայկական պետության վախճանն է ծրագրել և հետզհետե իրագործում:

Եվ ոչ ոք հարց չի տա. Ինչու է այս ամենը տեղի ունենում գերեվարվելուց մի քանի հարյուր օր անց, այն համատեքստում, երբ Հայաստան երկիրը նույն այդ գերեվարած թշնամուն ծառայող ռեժիմն է կառավարում: Իսկ այդ ռեժիմը մոտ է իր վախճանին:

Կան նմանատիպ շատ այլ անհարմար հարցեր, որ միտքը փակ մարդու համար ուղղակի անընդունելի են, անընդունելի են, քանզի ինքն իր գլխում ստեղծել է որոշակի հորինված՝ ոչ իրական ճշմարտություն:

Իմ՝ որպես հայ ինտելեկտուալի պարտականությունն է խոսել և անհարմար, սակայն անհրաժեշտ հարցեր բարձրացնել նաև այն ժամանակ, երբ թվում է, թե ամբողջ ժողովուրդը ոչխարի հոտի պես, ոչ ակնառու ուժի ուղղորդմամբ գնում է հերթական թակարդի գերին դառնալու:

Խոսել այն ժամանակ, երբ բոլորը լուռ են:

Խնդրում եմ ուղեղներդ մի անջատեք, մի տրվեք էմոցիաների: Միշտ հարցեր տվեք, և մտածեք: Մարդիկ, որ դադարում են մտածել, դառնում են այլոց ծառան:

Հիշեք սա:

Հիտլերյան Գերմանիայում «լոյալություն մինչև մահ» էին քարոզում և հիտլերյան էսէս կոչված հատուկ ջոկատում ասում էին՝ «ձիերը թող մտածեն, նրանք մեծ գլուխ ունեն»:

Եթե ձիերն է, որ մտածել գիտեն, ապա եղեք ձի, այլ ոչ ոչխար:

Իսկ ավելի լավ է, որ մարդ մնաք՝ մտածելու կարողությունից չհրաժարված»: