Լրահոս
Քաղաքական
18:26
07.05.25
328

Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով. Արթուր Խաչատրյան

Img default alt hy

«Եթե հարցուպատասխանը երեկ լիներ, Կառավարության անդամները ԱԺ պետք է գային նավով։ Եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ կառավարությունը բյուջեով պետք է պահանջի, որ  իրեն ուղղաթիռ տրամադրեն, քանի որ ճանապարհները գնալով դառնում են անանցանելի»,- խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ այս իշխանություները հպարտանում են, որ շատ ճանապարհներ են վերանորոգել։

«Այդքան ճանապարհ որ վերանորոգել եք, դրանցից քանի՞սն եք կրկնավերանորոգել: Մեր փողոցը վերանորոգել եք, հետո մի հատ փոսալցում եք արել, հիմա մի հատ էլի փոսալցում պետք է արվի, որ վերջում զզվեք՝ էլի վերանորոգեք: Խնդրում եմ ասել՝ այդքան ճանապարհ կառուցելուց ինչքա՞ն գումար եք մսխել»,- հետաքրքրվեց Խաչատրյանը: