Լրահոս
Հասարակական
12:41
24.04.22
149

Եթե չկա հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, մենք ուղղակիորեն չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին․ ՀՀ ՄԻՊ

Img default alt hy

Մենք միանում ենք մեր բոլոր հայրենակիցներին՝ գլուխ խոնարհելով Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը:

«Ուզում եմ ասել, որ եթե չկա հանցագործությունների դատապարտում և մեղավորների պատիժ, մենք ուղղակիորեն չենք կարող խոսել արդյունավետ կանխարգելման մասին:

Այսինքն խոսքը նաև թուրքական պետության կողմից ժխտողական քաղաքականությամբ շարունակվող քաղաքականության մասին է, որը խիստ դատապարտելի է ցեղասպանությունների կանխարգելման համար»: