Լրահոս
Քաղաքական
23:45
20.05.25
459

Եթե Ալիևը սա պնդում է, նշանակում է Փաշինյանն առնվազն խոստացել է. Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ալիևը Հունգարիայի վարչապետ Օրբանի հետ զրույցում ասում է, թե Հայաստանը վաղ թե ուշ կհամաձայնվի իր պահանջները բավարարել։ Ալիևը պնդում է, որ Փաշինյանը վաղ թե ուշ կփոխի Հայաստանի Սահմանադրությունը և կլուծարի ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 

Եթե Ալիևը սա պնդում է, նշանակում է Փաշինյանն առնվազն խոստացել է, որ Ալիևի պահանջները կբավարարի, իսկ եթե խոստացել է, ուրեմն առաջիկայում ականատես կլինենք հիստերիկ նոպաների, խայտառակ վարքագծի, ադրբեջանական զինուժի ակտիվացում Հայաստանի սահմանների մոտ։ Այս ամենից հետո Փաշինյանը կրկին ժողովրդի առաջ կդնի նույն հին երկընտրանքը՝ կա՛մ բավարարում եմ Ալիևին, կա՛մ գնացեք եղանով կռվելու․․․

Հնարավոր է այլ սցենար ևս՝ ինչ-որ ավելի նորարարկան մոտեցմամբ, բայց հիմնականում սա է լինելու առաջիկա թատրոնի սցենարը․․․

Որբի գլուխ դարձած Հայաստանս․․․»: