Լրահոս
Հասարակական
13:45
28.05.23
124

«Էսքան զորք որ իրան է պահում, թող գնա դիրք պահի». քաղաքացուն ոստիկանները չեն թողնում տուն գնա

Img default alt hy

News.am-ը գրում է ․

Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհն այսօր՝ մայիսի 28-ի առավոտից փակ էր, քանի որ առավոտյան այնտեղ նախատեսված էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հանրպետության բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ հանդիսավոր արարողություն: Ոստիկանները թույլ չտվեցին անգամ քաղաքացուն տուն գնալ, որն աշխատըանքից էր վերադառնում:

«Աշխատանքից հոգնած գալիս եմ, 6 հազար դրամ փող եմ աշխատում, թողեք գնում եմ տուն: Էսքան զորք, որ իրան ա պահում (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին-խմբ), թող գնա դիրք պահի: Դե որ հասկացաք, ճամփես բացեք: Ճանապարհ տվեք անցնեմ, Հուշակերտ եմ էթում: Երկու ժամ է ձեր աշխատակիցն ասում է՝ 5 րոպեից կբացենք»,-ասաց նա:

Երբ ոստիկանության աշխտակիցն ասաց, որ երեք ժամ էլ կարող է սպասեք, քաղաքացին արձագանքեց. «Ո՞ւմ համար, Նիկոլիդ համար: Նիկոլը իմը չի»:

Ոստիկանության աշխատակիցը հորդորեց սպասել ևս 5 րրոպե, ճանապարհը կբացվի: