Լրահոս
Միջազգային
13:47
12.04.25
295

Ես շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի․ Գեյր Պեդերսեն

Img default alt hy

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը չի հանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում, սակայն շարունակում է աշխատել Ռուսաստանի հետ և չի բացառում Մոսկվա մեկնելը։ 

«Իհարկե ես շարունակում եմ աշխատել Ռուսաստանի հետ, բայց Սերգեյ Լավրովի հետ այս ֆորումի շրջանակում չեմ հանդիպի, ես անմիջապես մեկնում եմ օդանավակայան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիվանագետի խոսքերն է փոխանցում «Ռիա նովոստի» գործակալությունը: 

Հարցին, թե նախատեսում է Մոսկվա այցելություն, Պեդերսենը պատասխանել է՝ չի բացառվում: